jrigin

Վճարների վերադարձի քաղաքականություն

1. Ընդհանուր դրույթներ

1.1. Սույն քաղաքականությունը սահմանում է «Ջրիգին» (jrigin.com) կայքում (այսուհետ՝ Հարթակ) կրեդիտներ ձեռք բերելու համար վճարված գումարների վերադարձի կարգը։

1.2. Սույն քաղաքականությունը կիրառվում է Հարթակի Հրապարակային սակարկությունների կանոնակարգի հետ միասին։ Սույն քաղաքականությունում օգտագործվող տերմիններն ունեն կանոնակարգով սահմանված իմաստը։

1.3. Կրեդիտներ ձեռք բերելով՝ Օգտատերը հաստատում է, որ ծանոթացել է սույն քաղաքականությանը և ընդունում է այն։

2. Ընդհանուր կանոն

2.1. Կրեդիտների դիմաց վճարված գումարը չի վերադարձվում, բացառությամբ սույն քաղաքականության 3-րդ բաժնով նախատեսված դեպքերի։ Մասնավորապես, գումարը չի վերադարձվում չօգտագործված կրեդիտների, Օգտատիրոջ նախաձեռնությամբ հաշիվը փակելու, ինչպես նաև կանոնակարգի խախտման հիմքով հաշիվն արգելափակելու դեպքում։

2.2. Կանոնակարգով նախատեսված դեպքերում կրեդիտների վերադարձն իրականացվում է կրեդիտներով՝ Օգտատիրոջ հաշվին, և չի ենթադրում դրամական գումարի վերադարձ։

3. Վերադարձի հիմքերը

3.1. Վճարված գումարը վերադարձվում է միայն հետևյալ դեպքերում.

3.2. Վերադարձվում է միայն սխալմամբ կամ ավելորդ գանձված գումարը։ Եթե այդ գումարի դիմաց կրեդիտներ են հաշվեգրվել, դրանք հանվում են Օգտատիրոջ հաշվից։

4. Վերադարձի կարգը

4.1. Վերադարձ ստանալու համար Օգտատերը վճարումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմում է կայքի սպասարկման կենտրոնին [email protected]՝ նշելով հաշվի էլեկտրոնային հասցեն, վճարման ամսաթիվը, գումարը և վճարումը հաստատող տվյալները։

4.2. Հարթակն ուսումնասիրում է դիմումը 5 աշխատանքային օրվա ընթացքում և դրա արդյունքի մասին ծանուցում Օգտատիրոջը։

4.3. Դիմումը բավարարվելու դեպքում գումարը վերադարձվում է այն վճարային միջոցին, որով կատարվել է վճարումը` 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Գումարի փաստացի մուտքագրման ժամկետը կարող է կախված լինել Օգտատիրոջ վճառային համակարգից։

5. Եզրափակիչ դրույթներ

5.1. Հարթակն իրավունք ունի փոփոխել սույն քաղաքականությունը՝ փոփոխությունների մասին Օգտատերերին ծանուցելով դրանց ուժի մեջ մտնելու պահին։ Օգտատիրոջ վիճակը վատթարացնող դրույթները հետադարձ ուժ չունեն։

5.2. Քաղաքականությունը հրապարակվում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։ Տարբերակների միջև հակասությունների դեպքում գերակայում է հայերեն տեքստը։

5.3. Քաղաքականությունը Օգտատիրոջ համար ուժի մեջ է մտնում նրա կողմից դրա հրապարակային ակցեպտավորման (ընդունման) պահից։

Վճարների վերադարձի քաղաքականություն — Jrigin